Loading

Մեր թաղի տղերքը Երևանի թաղամասերից մեկում , մի փողոցում մի քանի ընտանիք են ապրում, հարազատների նման: Երեխաները նույն դպրոցն են հաճախում, բակում մտերիմ ընկերներ են, ծնողներն էլ առանց մեկը մյուսի անգամ ճաշի սեղան չեն նստում: Ընկերությունը միացրել է նրանց այնպես, որ նրանք մեկը մյուսի մեղքի , հանցանքի ու սխալների համար կարող են պատասխան տալ ու երբեք չմտածել պարտքի մասին: Բայց կան հանցանքներ, որոնց գինը բարձր է այնքան որ սեփական կյանքդ չի բավականցնի այն ամբողջովին վճարելու համար: Ռաֆը , որ ընկերության մասին ամենամաքուր պատկերացնումներն ունի, հանգամանքների բերումով իր վրա է վերցնում ընկերոջ գործած մեղքը, ու վճարում կյանքով, ընտանիքով ու ազատությամբ; Կորցնում սիրած աղջկան ու կյանքի լավագույն տարիները: Մի օր ընկերները նորից հանդիպում են իրենց թաղում, նույն փողոցում ու նոր հնարավորություն են ստանում ապացուցելու իրական ընկերության գինը: Ռաֆը մի անգամ արդեն ընկերոջ մեղքի համար պատասխանէ տվել, ինչ կանի ընկերը, երբ իր հերթը գա:

Top