Loading

Թամարան իր ընտանիքի հետ ապրում է Սևանին հարող գյուղերից մեկում: Թամարենց ընտանիքում ծնվում է երրորդ աղջիկ երեխան, ու հայրը հուսահատված մեկնում է Մոսկվա արտագնա աշխատանքի ու էլ երբեք չի վերադառնում: Ծանր հիվանդությունից մահանում է Թամարի մեծ քույրը, ու Թամարի մայրը մտածելով, որ կործանում է իր երեխաներին Թամարին տալիս է հարազատ քրոջը: Տարիներ անց դեպքերի բերումով Թամարը վերադառնում է հարազատ գյուղ , որտեղ թողել էր մորը, քրոջը, ընկերներին, առաջին մանկական սերը ու իր կյանքում տեսած ամենամեծ ծովը: Երկու կյանք, երկու մայր ու երկու ճակատագիր `մի աղջկա համար:

Top