Loading

Գիշերօթիկի պատերից այն կողմ, ուրիշ իրականություն է: Երեխաները, որոնք ապրում են այդ շենքում իրենց հետ բերել են մի կտոր իրենց ճակատագրերից ու միացրել իրար:Նրանք տարբեր պատմություններ ունեն, տարբեր պատճառներ ու նպատակներ, բայց մի բան ընդհանուր է:Մրանք այստեղ իրենց ամրոցում են,որտեղ գործում են ընտանիքի բոլորը օրենքները `սիրել իրար, հարգել ու հարկ եղած դեպքում պաշտպանել արտաքին աշխարհից: Երեխաները մեծանում են շուտ, եթե զգում են,որ մեծեր էլ չկան իրենց կողքին, ու կարիք կա ՄԵԾ լինելու:Այս ամրոցի երեխաները ավելի լավ գիտեն ընտանիքի արժեքը, որովհետև մարդը ավելի լավ է կարողանում գնահատել այն , ինչը արդեն չունի:
Նրանք կապվել են իրար հետ ու կմնան իրար հավատարիմ, սիրող ու պաշտպանող,այնքան ժամանակ, մինչև, որ գիշերօթիկները գործունեությունը կդադարեցվի, ու նրանք նորից ամեն մեկը պատմության իր մասնիկը վերցրած կգնան մի ուրիշ տեղ շարունակելու իրենց կյանքը, բայց ընդմիշտ կմնան նույն ընտանիքի անդամները, որովհետև մի օր արդեն իրար հետ ճակատագիր են կիսել:
Էլ չկա, այն, ինչը մի օր միացրել են նրանց, բայց նրանք շարունակում են մնալ արդեն լքված ամրոցի պահապանները:

Top