Loading

Ամենամաքուր օդը քաղաքից դուրս է: Ամենատաք քարերը քաղաքից դուրս են: Ամենաջերմ մարդիկ ապրում են քաղաքից դուրս: Իրական կյանքը քաղաքից դուրս է: Ճանաչու՞մ ես արդյոք դու հայկական գյուղը: Տեսել ես արդյոք Հայաստանի իրական գույները, զգացել ես ձեռքի աշխատանքի ամենաքաղցր բույրը: Արայիկ Համբարձումյանի նոր հեռուստանախագիծը բացահայտում է այդքան հարազատ ու անծանոթ Հայաստանը՝ ամեն ավանի ու շրջանի հմայքն ու առանձնահատկությունը, հայտնի բնակիչներին ու տեղի սովորույթները, պահպանված սրբատեղիներն ու պատմամշակույթային նմուշները:

Top