Loading

Սա է լրատվական ծառայության աշխատանքի սկզբունքն ու ոճը։ Օրական 4 թողարկում ունեցող լրատվականի աշխատանքը մեկնարկում է վաղ առավոտյան։ Մեծ քաղաքականությունից ու պաշտոնական լրահոսից մինչև քրեական քրոնիկոն և շարքային քաղաքացուն հուզող կոմունալկենցաղային խնդիրներ։ Մեր լրատվականում տարիներ շարունակ գործում է թեժ գիծը: Ամսական հազարավոր զանգերի արդյունքում ստեղծված ռեպորտաժների շնորհիվ արձանագրվում են բազմաթիվ լուծված խնդիրներ։ Այսօրի թողարկումներում ոչ միայն մայրաքաղաքի իրադարձություննրն են, այլեւ մարզային անցուդարձը, Արցախն ու Սփյուռքը: Թղթակիցներ ու գործընկեր հեռուստաընկերություններ ունենք գրեթե բոլոր մարզերում: նաեւ արտերկրում: Համապետական բոլոր ընտրությունները, համազգային նշանակության բոլոր միջոցառումները լուսաբանվում է արտակարգ ռեժիմում՝ 24 ժամ, երկու ժամը մեկ հաճախականությամբ թողարկումներով։

Top