Loading

Արշակը երկար տարիներ աշխատելով դատական համակարգում, գիտի հստակ մի բան `օրենքները բազմաթիվ հարցեր են լուծում, բայյ շատ ավելի կարևոր հարցեր դարձնում են անլուծելի:
Արշակի համար օջախից կարևոր ոչինչ չկա ու թվում է, որ կարողացել է ստեղծել իր երազած ընտանիքը ու շարունակել հոր ժառանգած ավանդույթները, բայց մի օրում կորցնում է ամեն ինչ:
Քույրը`Նանեն երեխա է ունենում Արշակի ընկերոջից ու չդիմանալով եղբոր զայրույթին ու խայտառակությանը ինքնասպան է լինում, թողնելով նորածին երեխային: Տարիներ անց, երբ թվում է ընտանիքը նորից ոտքի է կանգնել ու հնարավոր է եղել կյանքը շարունակել, Արշակի օջախի երգը կրկին լռում է ու այս անգամ Արշակը որոշում է մոռանալ մինչև այս սերտած բոլոր օրենքները ու սեփական օրենքներով փրկել ընտանիքը կործանումից:
Արշակի մի կողում հայտնվում է անցալի ընկերը, մյուս կողմում քրոջ երեխան,որին Արշակը մեծացրել է սեփական երեխայի նման:
Ու եթե անգամ հստակ որոշել ես ընտրել արդար ճանապարհ, կգա մի պահ որ հարազատին փրկելու համար կկեղտոտես ձեռքդ, որովհետև կեղտոտ խղճով ապրելն ավելի ծանր կթվա:

Top