Loading

Լիլիթի կյանքում կարծես նոր փուլ է սկսվում, դժվարություններն անցյալում են ու պատրաստվում է ամուսնանալ Ռոբի հետ:
Իրավիճակը դասավորվում է այնպես, որ Լիլիթը եղբոր պարտքերը վճարելու համար, անգիտակցաբար դիմում է այնպիսի քայլի, որի արդյունքում կորցնում է Ռոբին:
Ռոբը չի լսում, չի հավատում Լիլիթին ու երես է թեքում: Վիրավորված Լիլիթը առանց մտածելու, զայրացած ու վրեժով լցված, մեկ օրում համաձայնվում ու ամուսնանում է իրեն վաղուց սիրահարված Եփրեմի հետ ու նույն օրը գիշերը Եփրեմը մահանում է:
Լիլիթին մեղադրում են սպանության մեջ, ու Ռոբի մայրը որոշելով վերջնականապես ազատվել Լիլիթից, փող է տալիս Լիլիթի մորը, որ նա դատարանում Լիլիթի դեմ վկայություն տա:
Մայրը դավաճանում է Լիլիթին, որ փրկի որդուն:
Եփրեմի մահը, Ռոբի անհետանալը, մոր արարքը Լիլիթին ուղեկցում են երկու տարի բանտում.
Լիլիթը փորձում է հասկանալ ինչու մայրը վաճառեց իրեն երեսուն արծաթով, ինչպես որ տատիկն էր գրել իր վերջին նամակում:
Լիլիթը դուրս է գալիս բանտից ու որոշում է վրեժ լուծել, իրեն դավաճանած մարդկանց դեմ օգտագործելով իրենց իսկ զենքը: Բայց կկարողանա՞ նա կռվել ուրիշի զենքով, ու արդյոք ձեռքը կբարձրանա, երբ որ պահը գա։

Top