Վազող տող

Չինական ընկերությունը պատժել է վատ աշխատողներին՝ նրանց ստիպելով որդեր ուտել (լուսանկարներ)

Նոյեմբեր 16, 2016
Չինական ընկերությունը պատժել է վատ աշխատողներին՝ նրանց ստիպելով որդեր ուտել (լուսանկարներ)
Միջազգային
0

Չինական ընկերություններից մեկի՝ Ai Jia-ի ղեկավարությունն իր աշխատողներին պատժելու տարօրինակ միջոց է գտել. այն աշխատակիցները, որոնք չեն կարողացել իրականացնել իրենց տրված առաջադրանքները, ստիպված են եղել հրապարակավ որդեր ուտել:

Ինչպես նշում է Oddity Central-ը, միջադեպը տեղի է ունեցել Հանչժուն քաղաքում, որտեղ իրենց մյուս գործընկերների աչքի առաջ պատժվել է 5-6 աշխատող: Տեսնելով արտասովոր տեսարանը՝ պատահական անցորդները շտապել են լուսանկարել այդ ամենը:

Աղբյուրը մանրամասնում է, որ պատժվողների մեջ հղի կին է եղել, որը հրաժարվել է ուտել որդերին: Նրա փոխարեն պատիժը կրել է մեկ այլ աշխատող:

Հայտնի է, որ աշխատողներից ամեն մեկը ստիպված է եղել կուլ տալ 4-ական որդ՝  կորցրած յուրաքանչյուր հաճախորդի համար:

punished-employees3

punished-employees

Comments are closed.