Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում պայթյունի հետեւանքով առնվազն 4 մարդ է զոհվել, եւս 11 վիրավոր կա: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով TOLO News հեռուստաալիքը: Ավելի վաղ հաղորդվում էր երկու վիրավորի մասին:
Հեռուստաալիքի տվյալներով՝ պայթեցրել են անվտանգության ուժերի աշխատակիցների ավտոմեքենան: Ենթադրաբար, պայթուցիկ սարքը գործի է դրել մահապարտը:
Ավելի վաղ Աֆղանստանի ՆԳՆ ներկայացուցիչ Սեդիկ Սեդիկին հաղորդել էր, որ մագնիսական ինքնաշեն պայթուցիկ սարք է պայթել: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել: