Վազող տող

Ադրբեջանում դպրոցի տնօրենին ձերբակալել են աշակերտուհուն բռնաբարելու համար

Նոյեմբեր 16, 2016
Ադրբեջանում դպրոցի տնօրենին ձերբակալել են աշակերտուհուն բռնաբարելու համար
Միջազգային
0

Ադրբեջանում ցնցող միջադեպ է տեղի ունեցել:

Haqqin.az-ը, վկայակոչելով Avropa.info-ն, հաղորդում է, որ ձերբակալել են Շահհուսեյնլի գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Ջեյհուն Թոֆիգլիին: Տնօրենին մեղադրում են աշակերտուհու բռնաբարության մեջ:

Նա ձերբակալվել է այն բանից հետո, երբ աղջկա ծնողները բռնաբարության մասին հաղորդում են ներկայացրել ոստիկանությունը: Թոֆիգլիի դեմ քրեական գործ է հարուցվել:

Շրջանի ոստիկանությունում հաստատել են գյուղական դպրոցի տնօրենի ձերբակալության փաստը:

 

Comments are closed.