Վազող տող

Ստամբուլի հայկական դպրոցի պատերին հայտնվել է «Մի գիշեր անսպասելի Ղարաբաղում կհայտնվենք» գրությունը

Նոյեմբեր 15, 2016
Ստամբուլի հայկական դպրոցի պատերին հայտնվել է «Մի գիշեր անսպասելի Ղարաբաղում կհայտնվենք» գրությունը
Միջազգային
0

Ստամբուլի հայկական դպրոցներից մեկի պատերին կրկին ռասիստական բնույթի գրություններ են հայտնվել, գրում է «Ակօսը»: Այս անգամ թուրք ազգայնականների թիրախում է հայտնվել Մխիթարյան վարժարանը:

Ազգայնականներն այս գիշեր վարժարանի պատին թողել են «Մի գիշեր անսպասելի Ղարաբաղում կհայտնվենք» գրությունը:
«Ակօսը» նշում է, որ սա այս ուսումնական տարվա սկզբից ի վեր հայկական դպրոցների պատերին ռասիստական բնույթի գրություններով աշակերտների շրջանում վախի մթնոլորտ ստեղծելու արդեն երրորդ դեպքն է:

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ թուրք ազգայնականները նմանատիպ գրություններ էին թողել Ստամբուլի Սուրբ Խաչ Դպրեվանք և Քալֆայան վարժարանների պատերին:
Խնդրի վերաբերյալ Թուրքիայի Ժողովրդահանրապետական կուսակցության անդամ, խորհրդարանի պատգամավոր Սեզգին Թանրըքուլուի` երկրի վարչապետ Բինալի Յըլդըրըմին ուղղված հարցումը մինչ օրս անպատասխան է մնացել: Թանրըքուլուն խնդրել էր Թուրքիայի վարչապետին առիթի դեպքում պատասխանել, թե ինչ պատիժ է նախատեսվում նման քայլեր իրականացնողների համար:

Comments are closed.