Վազող տող

Մոսկվայի դպրոցներից մեկում հրդեհ է բռնկվել. տարհանվել է 720 աշակերտ (լուսանկար)

Նոյեմբեր 15, 2016
Մոսկվայի դպրոցներից մեկում հրդեհ է բռնկվել. տարհանվել է 720 աշակերտ (լուսանկար)
Միջազգային
0

Մոսկվայի հյուսիսում գտնվող դպրոցներից մեկում հրդեհ է բռնկվել. հրդեհաշիջման աշխատանքներով զբաղվել են արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցները: Այդ մասին ТАСС-ին հաղորդել են մայրաքաղաքի իրավապահ մարմինները:

Москва գործակալության տվյալներով` հրդեհը բռնկվել է Ավանգարդնայա փողոցում գտնվող դպրոցում:

«Դեպքի վայր ժամանած մասնագետները պարզել են, որ դպրոցի երրորդ հարկում էլեկտրական լարերի կարճ միացում է տեղի ունեցել», – հայտնել է աղբյուրը:

Նշվում է, որ դպրոցից 720 երեխա և 30 մեծահասակ է տարհանվել: Միջադեպի հետևանքով տուժածներ չկան:

Comments are closed.